Հիմնանորագվում է Գավառի կենտրոնական հրապարակը
Գավառի կենտրոնական հրապարակում ընթանում են շինարարական աշխատանքներ: Վերջին 3 ամիսների ընթացքում կատարվել են ավտոմատացված ոռոգման և էլեկրական համակարգերի անցկացում, լուսասյուների համար նախապատրաստվել են բետոնե հիմքեր, սիզամարգերի տարածքները հողալցվել են, նախապատրաստվել ցանքի համար, որը կիրականացվի սեպտեմբեր ամսին. հրապարակում տնկվել են 60 ծառեր՝ 12 հատ արծաթափայլ եղևնի, 20 հատ տուա և 28 հատ գնդաձև ակացիա. ծառերը ենթարկվում են ամենօրյա խնամքի: Այժմ կատարվում են սալիկապատման աշխատանքներ: Այս պահի տվյալներով սալիկապատվել է ընդհանուր տարածքի շուրջ 500քմ-ը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Գավառ
Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Գավառի Կենտրոնական հրապարակ, որտեղ ծանոթացավ կատարված աշխատանքներին և Կենտրոնական հրապարակի վերակառուցման ծրագրին: Նախագահին ուղեկցում էին` Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: