ԸՆԹԱՑԻԿ

Կենտրոնական հրապարակի բարեկարգման ծրագիրը

Շուրջ մեկ տարի է սկսվել է քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման ծրագիրը:
Նախագծի իրականացումը նոր շունչ կտա քաղաքին, նորացված կենտրոնը կդառնա հարմարավետ ժամանցային վայր քաղաքացիների համար, կաշխուժացնի քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքը, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են քաղաքի հմուտ շինարարների կողմից և օգտագործվելու են տեղական ռեսուրսներ:
Կենտրոնական հրապարակի վերակառուցումը զարկ է տալու քաղաքի վերածննդին:
Ծրագրի շրջանակներում փոխվել են մայթերի եզրաքարերը, վերակառուցվել են սիզամարգի համար նախատեսված հատվածները:
Հաջորդիվ նախատեսվում է.

  • Ոռոգման համակարգի կառուցում
  • Տարածքի կանաչապատում և ծառատունկ
  • Ճեմահարթակի սալիկապատում բազալտե սալաքարերով
  • Ջրավազանի ամրացում և ջրամեկուսացում
  • Ջրավազանի վրա կամրջակների կառուցում
  • Երգող-պարող շատրվանների տեղադրում
  • Լուսավորության սյուների, նստարանների և աղբամանների տեղադրում

Հրապարակի վերակառուցման հատակագծերը
Հրապարակի վերակառուցման ամբողջական ծավալաթերթը կարող եք ներբեռնել այստեղ:


Share to Facebook
Share to Odnoklassniki