Եվս մեկ նվիրատվություն

4 mankapartez
Մեր համաքաղաքացիներն արդեն սկսվել են ակտիվ կերպով նվիրատվություններ կատարել մեր հիմնադրամին: Նրանց շարքում կան մարդիկ, ովքեր հիմնադրամին աջակցում են գույքով: Նրացից է մեր համաքաղաքացի` Միշիկ Բոստանջյանը, ով մեր հիմնադրամին նվիրաբերեց 200 աթոռ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ այդ աթոռները բաժանվեցին մեր քաղաքում գործող բոլոր մանկապարտեզներին, մշակույթի տանը, երաժշտական դպրոցին, մարզադպրոցին, գեղարվեստի դպրոցին, Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցին, “Գավառ քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում” ՀՈԱԿ-ին, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գավառի տարածքային բաժնին:

Կայացավ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

nist

Կայացավ Նոր Բայազետի զարգացման համայնքային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը մասնակցությամբ` խորհրդի նախագահ Գուրգեն Մարտիրոսյանի,հիմնադրամի տնօրեն` Արման Մարուխյանի, անդամակցությամբ խորհրդի անդամներ` Սամվել Ամիրխանյանի, Նիկոլայ Նալբանդյանի, Անահիտ Շահզադյանի, Գրիգոր Դաշտոյանի, Գրիգոր Բոշյանի, Արազ Հայրապետյանի, Սարգիս Մազմանյանի: Օրակարգում էր Գավառի կենտրոնական հրապարակի վերակառուցման աշխատանքները սկսելու հարցը: Խորհուրդը որոշեց կենտրոնական հրապարակի վերակառուցման աշխատանքների իրականացումը թափանցիկ դարձնելու նպատակով հրավիրել քաղաքի բոլոր շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, նրանց ներկայացնել կատարվելիք աշխատանքների նախահաշիվը և քննարկել այն: Ինչպես նաև որոշվեց հիմնադրամի գործունեության թափանցիկությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր աշխատանք ներկայացնել հաշվետվության ձևով, այն տեղադրել հիմնադրամի կայքում և լուսաբանել:

Մեր առաջին քայլերը

bz2
Հիմնադրամի ծրագրերի շրջանակներում կազմակերպվեց այցելություն Գավառի թիվ 5 մանկապարտեզ: Երեխաներին բաժանվեցին խաղալիքներ և քաղցրավենիք:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ: