ՄԵՐ ՄԱՍԻՆ
“Նոր-Բայազետի զարգացման համայնքային բարոգործական հիմնադրամ”-ը ստեղծվել է, որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն բայազետցիներին, մյուս հայրենակիցներին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Նոր-Բայազետ քաղաքի կայուն զարգացմանը:
Հիմնադրամի նպատակներն են.
- մշակել և իրագործել Գավառում սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրեր
- կազմակերպել շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցությունը աջակցելու Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական և կենցաղային խնդիրների լուծմանը
- նյութական օժանդակություն ցուցաբերել սոցիալապես անապահովներին, կարիքավոր միայնակ թոշակառուներին, ծնողազուրկ երեխաներին, զոհված ազատամարտիկների երեխաներին ու ընտանիքներին, հաշմանդամներին
- հովանավորել տաղանդավոր երեխաներին
- կազմակերպել մշակութային, մարզական և այլ միջոցառումներ
- օժանդակել Գավառի քաղաքապետարանին և նրան ենթակա հիմնարկներում առկա խնդիրների լուծմանը
- գործարարների հետ հաստատել բարեկամական կապեր
- համագործակցել պետական, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ:
Հիմնադրամի խնդիրներն են.
- նպաստել քաղաքում սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը,
- մշակել գիտական, ուսումնական, ներդրումային և արտադարական ծրագրեր
- աջակցել գործարարության զարգացմանը, նպաստել տնտեսության, առևտրի և արդյունաբերության առաջընթացին
- խրախուսել առաջավոր գործարարներին, կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, միջոցառումներ, ցուցահանդեսներ
- աջակցել քաղաքում բնակվող սոցիալապես անապահով խավերին, միայնակ թոշակառուներին, ծնողական խնամքից զրկված երեխաներին, սոցիալապես անապահով իրավիճակում հայտնված անձանց, օժանդակե;լ նրանց կենսապայմանների բարելավմանը
- հիմնադրամն անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ կարող է զբաղվել միայն իր կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:
Հիմնադրամի կառավարման մարմիններն են`
Հիմնադարամի հոգաբարձուների խորհուրդը
Հիմնադրամի տնօրենը
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ`
Գուրգեն Մարտիրոսյան (հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ)
Գրիգոր Բոշյան
Նիկոլայ Նալբանդյան
Գրիգոր Դաշտոյան
Սամվել Ամիրխանյան
Անահիտ Շահզադյան
Արազ Հայրապետյան
Մարտին Ղուդեյան
Սարգիս Մազմանյան
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆ`
Արման Մարուխյան