ԸՆԹԱՑԻԿ
Կենտրոնական հրապարակի բարեկարգման ծրագիրը
Շուրջ մեկ տարի է սկսվել է քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման ծրագիրը:
Նախագծի իրականացումը նոր շունչ կտա քաղաքին, նորացված կենտրոնը կդառնա հարմարավետ ժամանցային վայր քաղաքացիների համար, կաշխուժացնի քաղաքի սոցիալ-տնտեսական կյանքը, քանի որ շինարարական աշխատանքներն իրականացվելու են քաղաքի հմուտ շինարարների կողմից և օգտագործվելու են տեղական ռեսուրսներ:
Կենտրոնական հրապարակի վերակառուցումը զարկ է տալու քաղաքի վերածննդին:
Ծրագրի շրջանակներում փոխվել են մայթերի եզրաքարերը, վերակառուցվել են սիզամարգի համար նախատեսված հատվածները:
Հաջորդիվ նախատեսվում է.
- Ոռոգման համակարգի կառուցում
- Տարածքի կանաչապատում և ծառատունկ
- Ճեմահարթակի սալիկապատում բազալտե սալաքարերով
- Ջրավազանի ամրացում և ջրամեկուսացում
- Ջրավազանի վրա կամրջակների կառուցում
- Երգող-պարող շատրվանների տեղադրում
- Լուսավորության սյուների, նստարանների և աղբամանների տեղադրում